Բարի գալուստ «ՄԱՐԻ» հրատարակչության պաշտոնական առցանց գնումների հարթակ
ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է«ՄԱՐԻ» հրատարակչությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Հրատարակչության հիմնադիր և գլխավոր խմբագիրն է Մարիամ Մելքոնյանը:
«ՄԱՐԻ» հրատարակչության առաջնային սկզբունքն է` լինել պիտանի ու օգտակար ընթերցասեր հասարակության համար: Այդ մասին է վկայում հրատարակչության թողարկած հարուստ, բազմաբովանդակ ու բազմաժանր տեսականին` գիտական, ուսուցողական, տեղեկատվական ու ժամանցային ամսագրեր, աշխարհագրական ատլասներ, ուսուցողական ու գեղարվեստական գրքեր, զարգացնող խաղեր, ուսումնաօժանդակ նյութեր, ուսուցողական պաստառներ, մեթոդական ձեռնարկներ:
Ամսագրային շուկայում «ՄԱՐԻ» հրատարակչությունն առաջատարներից մեկն է` շնորհիվ օգտակար ու բազմաբովանդակ, մշտապես թարմացվող ու նորացվող թողարկումների: Հրատարակչության թողարկած ամսագրերն ընթերցողների լավագույն օգնականներն են կենցաղի, խոհարարության, առողջության, խնամքի, նորաձևության հարցերում, իսկ ահա միջոցառումները լուսաբանող նյութերը, ամենատարբեր ոլորտներ ներկայացնող` սիրված ու ճանաչված մարդկանց հետ հետաքրքիր ու բացահայտող հարցազրույցները հնարավորություն են տալիս ընթերցողներին լինել տեղեկացված:
Կարևորելով երեխաների ճիշտ դաստիարակության հարցը` «ՄԱՐԻ» հրատարակչությունը մշտապես կազմակերպում է քննարկումներ ու խորհրդակցություններ կրթության բնագավառի մասնագետների հետ: Հրատարակչության թողարկած բազմաթիվ զարգացնող խաղերը, ուսուցողական գրքերը, ամսագրերն ու պաստառները, մեթոդական ձեռնարկները հեշտացնում են երեխաների դաստիարակության գործընթացը՝ ուսուցման կազմակերպումը վաղ տարիքից դարձնելով արդյունավետ և միաժամանակ հաճելի թե՛ տանը, թե՛ նախակրթարանում, թե՛ դպրոցում:
Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար հրատարակչությունը պարբերաբար կազմակերպում է նաև տարաբնույթ միջոցառումներ ու սեմինարներ:
«ՄԱՐԻ» հրատարակչությունը բաց է համագործակցությունների ու առաջարկների համար` երաշխավորելով մատչելի ու որակյալ տպագրություն:
Հարգանքներով` «ՄԱՐԻ» հրատարակչություն: