«ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»

4000 ֏
915852
Հայերեն
Գեղեցիկ, գունազարդ, պատկերավոր նկարներով հայոց մայրաքաղաքների պատմությունը ներկայացնող գիրք է: Գրքի նպատակն է աշխարհասփյուռ հայության մեջ արթուն պահել հայի ոգին: Մեր մայրաքաղաքները, եկեղեցիները հայի անցած ուղին են, որը պետք է իմանա յուրաքանչյուր հայ, պետք է կարդա, ծանոթանա իր պատմությանը իր իսկ մայրենի լեզվով, հատկապես այն հայը, ով ցավոք հեռու է հայրենի երկրից: Օտար լեզուները որքան էլ գրավիչ ու ճոխ լինեն, միևնույնն է չեն կարող արտահայտել հայի ազատատենչ, ստեղծագործ ոգին, իսկ հայերենով ներկայացված այս գրքի յուրաքանչյուր տողը մի անդրադարձ է մեր փառահեղ անցյալին: Գրքում պատմում ենք Հայաստանի մայրաքաղաքների հիմնադրման, զարգացման ու անկման մասին: Միևնույն ժամանակ ներկայացնելով նաև այդ քաղաքում կառուցված եկեղեցիներն ու վանքերը, տվյալ շամանակաշրջանի պետական խորհրդանշանները և այլն:
Գիրքը նախատեսված է նախադպրոցական և բարձր տարիքի ընթերցողի համար: Կօգնի դեռ վաղ մանկուց անձի մեջ սերմանել սեր առ հայրենիք, հավատ Հայաստանի հզոր ապագայի, հայի ուժի ու զորեղ մտքի հանդեպ, կօգնի նպաստել հայապահպանությանն անգամ օտար ազգերի կողքին ապրող հայ փոքրիկի, պատանու մեջ:
  • Կազմող Լաուրա Մելքոնյան
  • Լեզուն Հայերեն
  • Էջերի քանակը 48 էջ
  • Հրատարակման տարեթիվը 2020 թ.
  • Կազմը Կոշտ, գունավոր, լամինացված
  • Տպագրությունը Գունավոր, կավճապատ
  • ISBN կոդ 978-9939-9158-5-2
  • Չափսը 17,5 x 25 սմ
Այս ապրանքի վերաբերյալ դեռ կարծիքներ չկան: